«Մորտալ կոմբատ 2» (Mortal Kombat 2) ֆիլմի թրեյլերը (18+)

Mortal Kombat 2

Ամպրոպ պարզ երկնքում: Երկար լռությունից հետո, «Մահացու մենամարտի» բոլոր սիրահարների համար անակնկալ կերպով “Warner Bros” ընկերությունն և “New Line Cinema”-ն ներկայացրեցին «Մորտալ Կոմբատ 2» (Mortal Kombat 2) խաղային էկրանավորման երկրորդ թրեյլերը: Ինչն իսկապես տպավորիչ է և հարուստ մարտերի տեսարաններով, որտեղ կարող ենք տեսնել ինչպես ֆիլմի առաջին մասից ծանոթ, այնպես էլ բոլորովին նոր կերպարների:

Ըստ սյուժեի ֆիլմը շարունակում է առաջին մասի պատմությունը՝ հաղթելով «Արտաքին աշխարհի» մարտիկներին Սոնյա Բլեյդը, Ջաքսը և Քունգ Լաոն համալրում են իրենց թիմը նոր մարտիկներով, որում ընդգրկված է լինելու նաև Ջոնի Քեյջը:

Թրեյլերից կարող ենք ենթադրել, որ Ջոնի Քեյջին (Կառլ Ուրբան), հեշտ «աշխատանք» չի սպասվում: Նա պետք է պաշտպանի երկիր մոլորակն այլ աշխարհի ներկայացուցիչների ներխուժումից:

Հիշեցնենք, որ 2021 թվականի առաջին ֆիլմին շատերը քննադատաբար մոտեցան՝ մահացու մրցաշարի բացակայության պատճառով: Այս ամենը հաշվի առնելով ֆիլմի ստեղծագործական խումբը կատարել է «սխալների ուղղում» և այժմ ֆիլմում կլինի և արտաքին աշխարհը և խաղերից մեզ ծանոթ հայտնի տեսարաններ:

Ֆիլմի ռեժիսորն է Սայմոն Մակույդը, սցենարը՝ Ջերեմի Սլեյթեր: Գլխավոր դերերում՝ Կառլ Ուրբան, Թաթի Գաբրիել, Մարտին Ֆորդ, Հիրոյուկի Սանադա, Լյուիս Թան, Ջեսիկա Մակնեմին և ուրիշներ:

Իհարկե հեղինակները չեն մոռացել թրեյլերում հնչեցնել հայտնի “Finish Him” արտահայտությունը: Նախադիտման ժամանակ ֆիլմը ստացել է դրական արձագանքներ: Տեսնենք իրականում այն ինչպիսին կլինի:

Ֆիլմի պրեմիերան սպասվում է մայիսի 8-ին:

Warner Bros. ընկերությունը վերանայում է Paramount-ի առաջարկը