Սարդ-Նուար (Spider-Noir) սերիալի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 12.02.2026
Ամազոնի սթրիմինգային ընկերությունը` «Փրայմ վիդեո»-ն, ներկայացրեց «Սարդ-Նուար» սերիալի թրեյլերը: Ինչպես պաշտոնական պաստառները, այնպես էլ սերիալի թրեյլերը ունի երկու տարբերակ՝ սև-սպիտակ և գունավոր: Ի դեպ սերիալը նույնպես դուրս է գալու այդ ձևաչափով, որը նորովի և հետաքրքիր մոտեցում է նման նախագծի համար: Կարծում եմ հետաքրքիր կլինի դիտել սերիալը հենց սև-սպիտակ տարբերակով, քանի որ այն մաքսիմալ կփոխանցի տվյալ ժամանակի շունչը:
Ի շնորհիվ “Spiderman: Spiderverse” մուլտֆիլմի մենք տեսանք ամենատարբեր կերպարների: Մուլտֆիլմը մեզ նվերիեց ոչ միայն Գվեն Սթեյսիին և մյուսներին, այնպես էլ Սարդ-Նուարին:
Ըստ սյուժեի, դեպքերը տեղի են ունենում ալտերնատիվ Լոս Անջելեսում 1930-ականներին: Ծերացող դետեկտիվ Սարդ-Նուարը, նույն ինքը Բեն Ռեյլին (Նիկոլաս Քեյջ), որն երբեմնի միակ սուպեր հերոսն էր ողջ մեգապոլիսում, փորձում է անցյալում թողնել փողոցային հաշիվները:
Բեն Ռեյլին մասնավոր խուզարկու է, ով ունի նույն սուպեր ունակությունները ինչ Փիթեր Փարկերը: Քաղաքում հայտնի որպես «Սարդ», իր անձնական ողբերգությունից հետո նա հրաժարվում է իր հերոսական ալտեր էգոից: Սակայն հին գործերից մեկը իր մասին կրկին հիշեցնել է տալիս և նա ստիպված է լինում բախվել իր անցյալի հետ, երբ քաղաքի միակ սուպեր հերոսն էր: Միայն տարօրինակ գործը կարող է նրան ստիպել հրաժարվել հասարակ մարդու կյանքից և կրկին կրել դիմակ:
Սև և սպիտակ թրեյլեր
Գունավոր թրեյլեր
Գլխավոր դերում՝ Նիկոլաս Քեյջ: Ֆիլմում նկարահանվել են Ջեք Հյուսթոնը, Լամորն Մորիսը, Բրենդան Գլիսոնը և ուրիշներ: Սերիալի շոուրաներներն են Սթիվ Լայթֆուտը (Punisher) և Օրեն Ուզիելը (Mortal Kombat: Legacy):
Սերիալի պրոդյուսերներն են Ֆիլ Լորդ և Քրիսթոֆեր Միլեր դուետը, ովքեր միասին աշխատել են օսկարակիր “Spiderman: SpiderVerse” մուլտֆիլմի ստեղծման վրա: Նրանց մասնակցությունից կարող ենք ենթադրել, որ սերիալը լինելու է մռայլ և մաքսիմալ մոտ իրական կյանքին: Իհարկե առանց հումորի և արկածային խարդախության նույնպես հնարավոր չէ պատկերացնել:
Էկրանովորումը հիմնված է 2009 թվականի կոմիքսի համանուն շարքի հիման վրա: Առաջին եթերաշրջանը կազմված է լինելու 8 մասից:
Սերիալի պրեմիերան սպասվում է մայիսի 27-ին:

