Ուենսդեյը կունենա 2-րդ եթերաշրջան
-
Նորություններ
- հրապարակվել է 07.01.2023
Ինչպես կարելի էր ենթադրել առաջին եթերաշրջանի մեծ հաջողությունից հետո, Նեթֆլիքս սթրիմինգային ալիքը հայտնեց, որ Ուենսդեյ (Wednesday) սերիալը կունենա 2-րդ եթերաշրջան: Գլխավոր դերում կրկին լինելու է Ջենա Օրտեգան:
Ուենսդեյ սերիալը սահմանել է մի շարք ռեկորդներ և ընդգրկվել է Նեթֆլիքս ընկերության նախագծերի այն ցանկում, որոնք ունեցել են միլիարդ ժամից ավել դիտումներ պրեմիերայի առաջին ամսվա ընթացքում: Մեկ շաբաթում Նեթֆլիքսի անգլալեզու դիտողները սերիալը դիտել են 341.2 մլն. ժամ: 93 երկրներում սերիալը ընդգրկվել է լավագույն տասնյակում, որոնցից 83-ում անգամ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Սերիալի ֆանատները անհամբերությամբ էին սպասում այն նորությանը, որը պաշտոնապես կհայտարարեր 2-րդ եթերաջրջանի հաստատման մասին, սակայն սթրիմինգային ալիքի ղեկավարները չէին շտապում հայտարարությամբ:
Հրապարակված թիզեր թրեյլերում տեսնում ենք Նեվերմորում Ուենսդեյի արկածներից ծանոթ կադրեր: Հոլովակում կան նաև նոր կադրեր, որոնք վկայում են այն մասին, որ նոր եթերաշրջանի գործողությունները լինելու են ավելի մաշտաբային, իսկ մռայլ հերոսու հետ ծանոթանլու են ավելի շատ մարդիկ:
Զիլ է լինել նախագծի ստեղծողներից, որը հավանության առաջացել աշխարհի բոլոր մարդկանց կողմից: Մեծ ուրախությամբ կշարունակենք Ունեսդեյի տանջալից արկածները երկրորդ եեթրաշրջանում և անհամբերությամբ սպասում ենք այն պահին, երբ կկարողանանք սուզվել Նեվերմորի սարսաթելի տարօրինակ աշխարհը – համատեղ հայտարարությամբ նշել են սերիալի հեղինակներ Ալֆրեդ Գոֆին և Մայլզ Միլլերը:
Նոր հոլովակը կոչվում է <<Ունեսդեյ Ադդամս>>: Հավանաբար նոր եթերաշրջանը ևս կկրի համանուն անվանումը, թվերից խուսափելու նպատակով: Նման անվանումը հուշում է նաև այն մասին, որ Ադդամսների ընտանիքը ունենալու է կարևոր դեր:
Ավելի վաղ նախագծի հեղինակները լրագրողների հետ քննարկել էին հավանական երկրորդ եթերաշրջանն և գլխավոր հերոսուհու հետագա զարգացման ուղին:

